ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հերթական հաջողված տեխնոլոգիական հնարքը

Հերթական հաջողված տեխնոլոգիական հնարքը
29.03.2026 | 15:20

Նա միշտ գիտի՝ ուր է գնում և ում մոտ: Վերջապես, ընդունեք, որ գործ ունենք ամեն քայլ հաշվարկող տեսակի հետ:

Այսօրվա միջադեպը թույլ է տալու նրան վաղը ասել, որ տեղի է ունեցել հատուկ կազմակերպված սադրանք, հավանաբար՝ Վեհափառի շրջապատի մարդկանց կողմից, ուստի կրկին արդիականանալու է ՀԱԵ «բարեփոխման» տխրահռչակ օրակարգը:

Նարատիվն էլ կանխատեսելի է. «Հայ Առաքելական Եկեղեցին դեմ է խաղաղությանը, ռևանշիստական ուժ է, հիբրիդային գործիք, հետևաբար, վտանգ՝ ազգային անվտանգության համար»:

Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել:

Սկսվում է նոր փուլը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 6207

Մեկնաբանություններ